Visa և Mastercard վճարային քարտերը դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։
Ռուսաստանում թողարկված քարտերը չեն աշխատի այլ երկրներում, հնարավոր չի լինի այլևս արտասահմանյան կայքերից օնլայն առևտուր անել։
Քարտերը, սակայն, կշարունակեն գործել Ռուսաստանի տարածքում, հայտնել են ՌԴ Կենտրոնական բանկից։
Արտասահման մեկնելիս ռուսաստանցիներին խորհուրդ է տրվում ունենալ կանխիկ գումար կամ օգտագործել «Միր» քարտ, որն այսօր ընդունում են Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Վիետնամում, Բելառուսում և Տաջիկստանում։
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Վճարային քարտերի ազգային համակարգը, տեղեկացնում է, որ «Мир»-Union Pay քարտերն ընդունվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհի 180 երկրներում, որոնք համագործակցում են UnionPay-ի հետ։