ԳլխավորԼուր

ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայում շարքից դուրս է բերել ռազմական ենթակառուցվածքի 211  օբյեկտ. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 211 օբյեկտ է շարքից դուրս բերել, լրագրողներին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսաստանի Զինված ուժերն ընդհանուր առմամբ շարքից դուրս են բերել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 211 օբյեկտ։ Այդ թվում Ուկրաինայի ԶՈւ կառավարման և կապի հանգույցների 17 կետ, Ս-300 և «Օսա» ՀՕՊ զենիթահրթիռային 19 համալիր, 39 ռադիոլոկացիոն կայան։ Խոցվել է 6 մարտական ինքնաթիռ, 1 ուղղաթիռ, 5 անօդաչու թռչող սարք», »- ասել է Կոնաշենկովը։

Նա հավելել է, որ ոչնչացվել է 67 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի 16 ռեակտիվ համակարգ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 87 միավոր։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին։ Ռազմական գործողությունը շարունակվում է արդեն երկրորդ օրը։