ԳլխավորԼուր

Երևանում բախվել են չորս ավտոմեքենա․ 18-ամյա երիտասարդ է մահացել

Ավտովթար

Մարտի 12-ին, ժամը 21:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի շենքի մոտակայքում, բախվել են «Nissan Altima», «Toyota Prado» (վարորդ՝ Ս․ Ղ․), «Toyota Ipsum» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել Հ․ Պ․-ի (ծնված 2004 թ․) դին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Մ․ Բ․-ին (ծնված 1999 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։