ԳլխավորԼուր

Թուրքիայում ուսանողական ավտոբուս է շրջվել. կան զոհեր

Թուրքիայի կենտրոնական հատվածում այս գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնում է NTV Turk-ը:

Վարկածներից մեկի համաձայն՝ Նիգդե գավառում՝ Ադանա-Կոնիա ճանապարհին, ավտոբուսի վարորդը կորցրել էլ մեքենայի կառավարումն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից։ Վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 4-ի մոտակայքում։ Նշվում է, որ ավտոբուսում ուսանողներ են եղել։

Նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, 41- ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների խմբեր։ Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։