ԳլխավորԼուր

Ավտովթար Էջմիածին-Զվարթնոց ճանապարհին. կան տուժածներ ու զոհ

Ավտովթար Էջմիածին-Զվարթնոց ճանապարհին

Հունվարի 20-ին, ժամը 16:56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհի առաջին կմ-ին բախվել են «Mercedes Sprinter» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1994 թ․) և Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող «Gazel» (վարորդ՝ Ա․ Ժ․, ծնված 1942 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Լ․ Ս․-ն (ծնված 2004 թ․), Մ․ Բ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Կ․-ն (ծնված 1995 թ․), Ս․ Գ․-ն (ծնված 2003 թ․), Ա․ Ժ․-ն (ծնված 1942 թ․), Գ․ Դ․-ն (ծնված 1960 թ․) և Ա․ Տ․-ն (ծնված 1994 թ․) տեղափոխվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս մահացել է, մյուսների առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ն․ Մ․-ն (ծնված 2001 թ․) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, ում առողջական վիճակը գնահատվել է ծանր։