ԳլխավորԼուր

ՃՏՊ Վայոց Ձորի մարզում. տուժածները 18-21 տարեկան են

Սեպտեմբերի 25-ին, ժամը 18:03-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 155-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Վ․ Զ․, ծնված 2001 թ.,) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1978 թ. և 15 ուղևոր) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 ուղևոր տեղի ուժերով տեղափոխվել են Վայք քաղաքի ԲՄ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել 6 ուղևորի, ովքեր հոսպիտալացվել են Վայք քաղաքի ԲՄ:

Բժիշկները «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Թ․-ի (ծնված 1981 թ․), Ա․ Գ․-ի (ծնված 2001 թ․), Մ․ Ա․-ի (ծնված 2004 թ․), Ս․ Մ․-ի (ծնված 2004 թ․), Դ․ Հ․-ի (ծնված 2003 թ․), Յ․ Ա․-ի, (ծնված 2001 թ․), Մ․ Խ․-ի (ծնված 2003 թ․), «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևոր Գ․ Հ․-ի (ծնված 1999 թ․) առողջական վիճակը գնահատել են բավարար: