ԳլխավորԼուր

«Toyota Camry» -ն Էջմիածին քաղաքի մոտ բախվել է բետոնե արգելապատնեշին. 23-ամյա վարորդը մահացել է

«Toyota Camry» -ն Էջմիածին քաղաքի մոտ բախվել է բետոնե արգելապատնեշին

Օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Գրիգոր Լուսավորչի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին քաղաքի սկզբնամասում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 2000 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Մ․ Գ․-ին, շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը:

«Toyota Camry» -ն Էջմիածին քաղաքի մոտ բախվել է բետոնե արգելապատնեշին
«Toyota Camry» -ն Էջմիածին քաղաքի մոտ բախվել է բետոնե արգելապատնեշին