ԳլխավորԼուր

Արցախում արշավախմբի 63-ամյա անդամ է կորել

Արցախում Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին ՀՀ 63-ամյա քաղաքացի է անհետացել, հայտնում են ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Մայիսի 22-ի ժամը 01:06-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում` Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավախմբի անդամներից է։ Նա Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ իջնելիս խմբի մյուս անդամներին ասել է, որ ինքը առջևում գնում է և կամրջի մոտ սպասելու է նրանց: Հասնելով կամրջի մոտ՝ խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել:

Ժամը 02:15-ին Մարտակերտի հրշեջ-փրկարար մասին կից Առաջաձորի հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածք` որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Այսօր ժամը 11:20-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներին կցվել է նաև Մարտակերտի շրջանի ԱԻ բաժնից մեկ մարտական հաշվարկ: