ԳլխավորԼուր

Հայաստանում կարանտինը երկարաձգվեց

Ոստիկաններ Երեւանում՝ արտակարգ դրության ժամանակ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, ՀՀ–ում սահմանված կորոնավիրուսի կարանտինային սահմանափակումները երկարաձգվում են մինչև 2022 թվականի հունիսի 20-ը։ Առողջապահության նախարարության առաջարկած այդ որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման` միաձայն քվեարկությամբ։

Երկարաձգման անհրաժեշտությունը ԱՆ–ն մեկնաբանում է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի առայսօր շարունակվող լարվածությամբ։

Ընդունված որոշմամբ՝ մինչև հունիսի 20-ը պահպանվելու է ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար առավելագույնը 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայությունը։

Նախագծով առաջարկվում է նաև արգելել ինչպես քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները, այնպես էլ պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունները և շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդները, բացառությամբ ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կարանտինը երկարաձգվել էր մինչեւ 2020-ի դեկտեմբերի 20-ը։

Comment here