ԳլխավորԼուր

12-ամյա որդուն սպանած կինը շրջանում հայտնի քաղաքական գործիչ է

Աստրախանի մարզի բնակչուհին խոստովանել է, որ ինքն է սպանել իր 12-ամյա որդուն եւ 2 ամսով կալանավորվել է, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ցուցմունքների՝ տեղում ստուգման փուլում կինը ցույց է տվել, թե որտեղ է գցել հանցագործության գործիքը։ Նշված վայրից՝ գետի հատակից, իրավապահները գտել են մի փաթեթ, որի մեջ մետաղե մարզաքար է եղել, ինչպես նաեւ սպանվածի բջջային հեռախոսը։

Հիշեցնենք, որ սպանված երեխայի մարմինը հայտնաբերվել էր հունիսի 19-ին՝ բետոնի շաղախի մեջ։

Ի դեպ, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, կասկածյալը Գալինա Մորոզովան է, որը շրջանում հայտնի քաղաքական գործիչ է։ 2016 եւ 2017 թթ. նա մարզային դումայի պատգամավորի թեկնածու է եղել, 2019-ին առաջադրվել է Աստրախանի ղեկավարի պաշտոնում, իսկ 2017-ի վերջին, լինելով «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ, առաջարկել էր առաջադրել իր թեկնածությունը 2018-ի նախագահական ընտրություններին։

Comment here