Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը։ Այս մասին ասվում է հունիսի 22–ին հրապարակված՝ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի տեքստում։
«Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին»,- ասվում է 82–րդ կետում:
Այսօր առավոտյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որտեղ պատգամավորները իրազեկվել են, որ այսօր ժամը 13-ին արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի:
«Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունը եւ ՍԴ նախագահի պաշտոնավարումը։ ՍԴ նախագահ պետք է ընտրվի նոր ընթացակարգով:
Նկատենք, որ ՍԴ-ում 3 դատավորներ կան, որ 12 տարուց ավելի են պաշտոնավարում, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է ընդամենը 2 տարի, հետեւաբար, նա կմնա ՍԴ անդամ:
Comment here
You must be logged in to post a comment.