ԳլխավորԼուր

Բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնականով. քննարկում՝ կառավարությունում

Քննարկում կառավարությունում

Կառավարությունում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնավորապես նշել է, որ սահմանվելու են որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր չափանիշներ, բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնականով, որտեղ գործնականում լինելու են անկախ մի քանի կառավարման և կարգավորման օղակներ: Օրենքի առանձին հոդվածով սահմանվելու են ակադեմիական քաղաքին վերաբերող կարգավորումների շրջանակը և այլն:

Առաջարկվող նոր կարգավորումներով ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ:

Խորհրդակցությանը քննարկվել է լիցենզավորման նոր պայմաններին, բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրմանը, բուհերի ֆինանսավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Առաջարկությունները կներառվեն նախագծում, որից հետո այն կներկայացվի հանրային քննարկման: