ԳլխավորԼուր

«Մոլորակների մեծ շքերթ» օգոստոսի 28-ին

Մոլորակների շքերթ

2024 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի վեց մոլորակների՝ Մերկուրիի, Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի և Սատուրնի «շքերթը», հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։

Մարսը, Յուպիտերը և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն Մերկուրին շատ մոտ կլինի հորիզոնին մոտ և դժվար կլինի այն նկատել: Նեպտունն ու Ուրանը տեսնելու համար կպահանջվեն դիտողական սարքեր։

«Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։

Վեց մոլորակների հավասարեցումը, ըստ աստղագետների, շատ հազվագյուտ երևույթ է, և այսպիսի մեծ հավասարեցումներ տեղի են ունենում 20 տարին մեկ անգամ։

«Մոլորակների շքերթ»-ը առավոտյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2024 թվականի օգոստոսի 28-ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում: «Շքերթը» տեսանելի կլինի օգոստոսի 28-ի նախորդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։