ԳլխավորԼուր

Մեկնարկել է Բյուրականյան գիտաճամբարը

Գիտական ճամբար Բյուրականում

Մեկնարկել է արդեն ավանդույթ դարձած Բյուրականյան գիտաճամբարը, տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից։ Այն թվով 9-րդն է և նախագծված է այնպես, որ երեխաները համատեղեն հաճելի ժամանցն օգտակարի հետ։ Գիտաճամբարի մասնակիցները ՀՀ տարբեր մարզերի աստղագիտության փոքրիկ սիրահարներ են։ Ինչպես ամեն տարի, ճամբարին հատուկ ընդգրկված են նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից անցկացված մրցույթի հաղթողները (այս անգամ Սիսիանից) և Բյուրական գյուղի երեխաները։

Երեխաները հասցրել են ոչ միայն ծանոթանալ միմյանց հետ, այլ նաև շրջել աստղադիտարանի տարածքում, այցելել Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և ԲԱ ամենամեծ՝ 2.6մ հայելու տրամագծով աստղադիտակ: Իսկ ԲԱ պատմությունն ու գործունեությունը երեխաներին ներկայացրել է ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը։ Գիտաճամբարը դեռ նոր է սկսվել, աստղադիտարանում երեխաներին դեռ շատ բացահայտումներ են սպասվում:

Նշենք, որ գիտաճամբարի կազմակերպիչներն են Բյուրականի աստղադիտարանը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը և Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ)։ Գիտաճամբարը մասնակիորեն ֆինանսավորվում է ՀՕՖ-ի կողմից: