ԳլխավորԼուր

Ուսանողները «Խուստուփ» վրանային ճամբարում նաեւ կրակել են սովորում. լուսանկարներ

«Ուսանողական ամառ-2021» փառատոնի մասնակից ուսանողները, այդ թվում Գորիս, Գորայք և Մեղրիից ժամանած Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի ուսանողները, օգոստոսի 15-ին մեկնեցին Շիշկերտում գտնվող «Խուստուփ» վրանային ճամբար։ Ուսանողներին այցելեց Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը` ծավալվեց բավականին հետաքրքիր շփում։

Ուսանողների հետ կրակային ուսումնական դասեր կազմակերպեց Կապանի ՈՄԱ֊յի անձնակազմը, և այն կլինի շարունակական։

Ուսանողները ճամբարում կլինեն ևս 1 օր։

 

Comment here