ԳլխավորԼուր

Բրիտանիայում քրեագետ ուսանողը կնոջ է սպանել դասագրքերի տվյալները ստուգելու համար

Նասեմ Սաադի

Լոնդոնի համալսարաններից մեկում ուսանելու ընթացքում 20-ամյա ուսանող-քրեագետ Նասեմ Սաադին ակտիվորեն զբաղվել է սպանության մեթոդների ուսումնասիրությամբ՝ նախքան լողափում կնոջը սպանելը:

Դատաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործության կատարման համար Սաադիի շարժառիթը եղել է այն, որ ցանկացել է իմանալ, թե ինչ է տեղի ունենում մարդուն կյանքից զրկելու ժամանակ:

Դատախազության տվյալներով՝ Էմի Գրեյի վրա հարձակում գործած 20-ամյա Նասեն Սաադին ոգեշնչվել է աշխարհում մի շարք աղմկահարույց սպանություններից: Ուսանողի ուսուցիչները մեկ անգամ չէ, որ տարօրինակ հակումներ են նկատել նրա վարքագծում, մի անգամ ուսուցիչը նույնիսկ ճշտել է՝ արդյոք Նասենը մտադիր չէ որևէ մեկին սպանել:

Ուսանողը հանցավոր արարքը կատարել է 2024 թվականի մայիսին։ Սպանության նպատակով նա ժամանել է Դորսեթ կոմսությունում գտնվող Բորնմութ բնակավայր, որտեղ հյուրանոցի համար է վարձել։ Մայիսի 21-ին երիտասարդը զինված հարձակում է գործել երկու անծանոթ կանանց՝ 34-ամյա Գրեյի և նրա 38-ամյա ընկերուհու՝ Լին Մայլսի վրա: Քրեագետը Գրեյին բազմաթիվ վնասվածքներ է հասցրել, որոնցից նա մահացել է։ Ընկերուհին ողջ է մնացել՝ չնայած դանակի 20 հարվածների։

Ուսանողը չի ընդունում իր մեղքը:

Դատախազության վարկածով՝ նա սպանությունը կատարել է անձնական փորձով պարզելու համար, թե ինչպես է տեղի ունենում սպանությունը, ինչպես նաեւ աշխատում են արդյոք կինոյից եւ ուսումնական ձեռնարկներից հայտնի՝ հանցագործությունը թաքցնելու մեթոդները: