ԳլխավորԼուր

61-ամյա արցախցին սպանել է կնոջը՝ մեքենայում այրելով

Ապրիլի 26-ին ժամը 14:55-ին Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական ապարատի հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի ավտոճանապարհի «Հարավի յալ» կոչվող տեղանքում ավտոմեքենա է այրվում:

ՆԳՆ ծառայողները պարզել են, որ ժամը 14:45-ի սահմաններում, նշված տեղանքի անտառածածկ հատվածում, Մարտունի քաղաքի 61-ամյա բնակիչ (Վազգենաշեն գյուղից տեղահանված) Ն.Ե.-ն սպանություն գործելու նպատակով հրկիզել է «Մերսեդես Բենց» ավտոմեքենան, ինչի հետևանքով կինը` Գ.Ե.-ն (ծնված 1968թ.), ավտոմեքենայի մեջ այրվել և մահացել է։

Իսկ տղամարդըտարբեր աստիճանի այրվածքններով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն: