ԳլխավորԼուր

Հրդեհ՝ Արցախի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 7-ին, ժամը 03:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Առաջաձոր համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ այրվում է «Արիս Պողոսյանի» անվան միջնակարգ դպրոցը, հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել 2 հրշեջ մեքենա, ապա Մարտակերտի հրշեջ փրկարար մասից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին:

Նախնական տվյալներով այրվել է առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը։