Երեւանի Մարզահամերգային համալիրի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Հայտարարվել է հրդեհի Բիս 1 աստիճան, տեղում աշխատում է մոտ 10 մարտական հաշվարկ, ընդհանուր առմամբ՝ մոտ 140 մարդ։
Դեպքի վայրում են արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է: Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր»։
Ավելի ուշ հրդեհը հաջողվել է մեկուսացնել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։