Արամ Աբրահամյանը ծնվել է 1966 թ., սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա համակարգի առաջին կուրսում, «Պարենամթերքի տեխնոլոգիա» կրթական ծրագրով։
Երբ Արամը ծնվեց, բժիշկները ծնողներին տեղեկացրին՝ բազում առողջական խնդիրներ ունի, որոնք տարիների հետ ավելի կխորանան: Այդ թվում՝ թույլ տեսողությունը, որ վերածվեց կուրության։
Դպրոցական տարիներին Նորքի մշակույթի տանը ակորդեոնի պարապմունքների է մասնակցել, հետո՝ ֆիլհարմոնիային կից ստուդիայում հղկել երաժշտական վարպետությունը, ապա ավարտել է առեւտրի տեխնիկումը: Աշխատել է լամպերի, ժամացույցի գործարաններում, ԵՊՀ-ում:
ամուսնացած է, ունի տղա եւ աղջիկ:
Արամը հույս ունի, որ ավարտելուց հետո կկարողանա փոքր արտադրություն հիմնել եւ աշխատանքով ապահովել միավորման անդամներից մի քանիսին: