Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ամփոփվել են հեռակա ուսուցմամբ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները։
Ընդհանուր առմամբ, ՀԱԱՀ՝ մասնաճյուղերը ներառյալ, ընդունվել է 1924 դիմորդ (ներառյալ բակալավրիատի եւ մագիստրատուրայի առկա եւ հեռակա համակարգ եւ քոլեջ ընդունվածները եւ քոլեջներից հեռակա 2-րդ կուրս տեղափոխվածները), որը 67 տոկոսով գերազանցում է նախորդ՝ 2023-2024 ուստարվա համապատասխան ցուցանիշը։ Ընդունվածներից 1527-ը (777-ը առկա եւ 750-ը հեռակա)՝ նախորդ ուստարվա 901-ի դիմաց, համալրել են մայր բուհի (աճը կազմել է 69,5 %), իսկ 197-ը (նախորդ տարվա 251-ի դիմաց)՝ Վանաձորի, Սիսիանի եւ Շիրակի մասնաճյուղերի ուսանողական համակազմը (մասնաճյուղերում միջին աճը՝ 51 %)։
Աճը վերաբերում է գործնականում բոլոր կրթական ծրագրերին, միայն քոլեջներից մեկի կրթական ծրագրերից մեկի գծով է աննշան հետընթաց գրանցվել։
Համալսարանի այս ուսումնական տարվա կարեւոր ձեռքբերումներից մեկն էլ առաջին անգամ «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրի ուսանողների 23-հոգանոց խմբի ձեւավորումն է բակալավրիատի առկա ուսուցման առաջին կուրսում։