ԳլխավորԼուր

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունման վերջին օրն է

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը սկսվել է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին, հայտնում են ԳԹԿ-ից:

Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության համար  պետք է ԳԹԿ dimord.am կայքում լրացնել դիմում-հայտ:

Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է`

  • ունենալ ԳԹԿ անձնական համար
  • ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիրը:

ԳԹԿ անձնական համար տրամադրում է այն բուհը, որտեղ ցանկանում է ուսումը շարունակել դիմորդը կամ եթե դիմորդը մասնակցել է 2024 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը:

Ընտրած մասնագիտությունների միասնական քննություններից դրական գնահատական(ներ) ունեցող դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել այդ գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները:

Ընդունելության քննությունների վարձավճարից ազատվում են հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները: