Դեկտեմբերի 10-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 30-ամյակին նվիրված միջոցառում և «Ուսանողական աշուն-2024»-ի գալահամերգը: Տոնական միջոցառմանը հավաքվել էին տարբեր սերունդների ուսխորհրդականներ։
Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, ինչպես նաև Ուսանողական խորհրդի բոլոր ժամանակների նախագահներն ու բազմաթիվ հյուրեր։ Բոլոր ֆակուլտետները ներկայացրին իրենց երաժշտական և պարային համարները, ինչպես նաև տեղի ունեցան սպորտային և ինտելեկտուալ խաղերի, ՈւՀԱ-ի մրցանակաբաշխություններ։
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Արև Մանուկյանը և իր թիմը հատուկ անակնկալներ էին պատրաստել, որոնց թվում ներկայացվեց առաջին ուսանողական փոդքաստի մեկնարկը և ուսանողների կողմից երկար սպասված Ուսանողական խորհրդի երգի տեսահոլովակը։
Հատուկ շնորհակալագրեր և նվերներ հանձնվեցին Ուսանողական խորհրդի բոլոր ժամանակների նախագահներին։
2024 թվականի «Ուսանողական աշուն» մարզամշակութային և ինտելեկտուալ մրցույթի հաղթող դարձավ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը։