ԳլխավորԼուր

Հայտնի են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի հաղթողները

ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երկու փուլով անցկացվել են ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերը, որին մասնակցել են 20 բուհերի ավելի քան 1000 ուսանողներ:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ խաղերի կազմակերպման ու անցկացման հարցում համագործակցել են տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ: Գարնանային և աշնանային փուլերի շրջանակում ընդհանուր առմամբ անցկացվել են 11 մարզաձևերի 14 առաջնություններ, այդ թվում՝ «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը, 3X3 բասկետբոլի, սեղանի թենիսի, լողափնյա վոլեյբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման, բադմինթոնի, շախմատի, հրաձգության և այլ մարզաձևերի առաջնություններ:

Սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման առաջնություններում գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Պարանի ձգում

ՀՊՏՀ, 2. ՀԱԱՀ, 3. ՀՖԿՍՊԻ

Սպորտային ժայռամագլցում

Տղաներ

  • Աղվան վարդանյան, ԵՊՀ
  • Մհեր Օհանիսյան, ԵՊՀ
  • Սասուն Գալստյան, ՀՖԿՍՊԻ

Աղջիկներ

  • Մարիա Սահակյան, ԵՊՀ
  • Քրիստինե Սաֆարյան, ԵՊՀ
  • Մագա Աթանեսյան, ՀՖԿՍՊԻ

«Ֆուտզալի համալսարանական գավաթ» մրցաշարում Շիրակի պետական համալսարանի տղաների թիմը զբաղեցրել է առաջին տեղը, ԵՊՀ թիմը՝ երկրորդ, իսկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիմը՝ երրորդ տեղը: Մրցաշարին 12 համալսարանական թիմեր են մասնակցել:

ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղեր
ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղեր

Վոլեյբոլի տղաների և աղջիկների առաջնությանը մասնակցել են 12 համալսարանների շուրջ 200 ուսանողներ: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Աղջիկներ

  • ՀՖԿՍՊԻ
  • ԵՊՀ
  • ԲՊՀ

Տղաներ

  • ՀՖԿՍՊԻ
  • ՀՌՀ
  • ՀՊՏՀ

Բադմինթոնի տղաների և աղջիկների առաջնություններին մասնակցել են 12 համալսարանների շուրջ 30 ուսանողներ, այդ թվում՝ Հնդկաստանից: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Աղջիկներ

  • Էլեն Տիրատուրյան (ԵՊՀ)
  • Պրավալիկա (ԵՊԲՀ)
  • Ջայա (Մխիթար Գոշ Համ.)

Տղաներ

  • Արտյոմ Հակոբյան (ՀԱՊՀ)
  • Մուջիբ (ԵՊԲՀ)
  • Իդրիս (Մխիթար Գոշ)

Խառը զուգախաղ

  • Իդրիս-Ջայա (Մխիթար Գոշ)
  • Քարտիկ-Ապառնա (ԵՊԲՀ)
  • Արտյոմ Հակոբյան-Սոնա Մկրտչյան (ՀԱՊՀ)

Բասկետբոլի տղաների և աղջիկների առաջնություններին մասնակցել են 12 համալսարանների շուրջ 200 ուսանողներ: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Աղջիկներ

  • ՀՖԿՍՊԻ
  • ՀՊՏՀ
  • ԵՊՀ

Տղաներ

  • ՀՖԿՍՊԻ
  • ՀԱԱՀ
  • ԵՊՀ