ԳլխավորԼուր

Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը մանկական «Եվրատեսիլում»

Մալենա

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստանը Եվրատեսիլում» ինստագրամյան էջում։

Մալենան «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:

Մալենան ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին Հայաստանում:

Comment here