ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Եվրատեսիլ-2025»-ում Հայաստանը կներկայացնի Պարգը

Պարգ

«Եվրատեսիլ-2025»-ում Հայաստանը կներկայացնի Պարգը (Պարգև Վարդանյան) իր իր «Survivor» երգով։ Այդ մասին հայտնի դարձավ Հանրայինի ուղիղ եթերում րոպեներ առաջ ավարտված մրցույթում։

Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 12 մասնակից։

Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում, 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:

Պարգև Վարդանյան, բեմական անունը՝ ՊԱՐԳ կամ Պարգ, հայ երգիչ-երգահան է։ Բնակվում է Երևանում։ 2021 թվականին թողարկել է իր առաջին սինգլը՝ «Գինին ու Գրելը»։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews