ԳլխավորԼուրՇոուբիզնես

Բրյունետն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ»-ում

Բրյունետ

Լիվերպուլում ընթացող «Եվրատեսիլ 2023»–ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը (Էլեն Երեմյան) ելույթ կունենա այսօր 2-րդ համարի ներքո: Տեղեկանում ենք Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջից։ Նա կներկայացնի հեղինակային «Future Lover» երգը։

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կսկսվի ժամը 23:00-ին, այն կհեռարձակվի Առաջին ալիքով։

Հիշեցնենք, որ մայիսի 9–ին տեղի էր ունեցել առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ եզրափակիչ փուլ են անցել հետևյալ երկրները` Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա:

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13–ին։

«Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից, այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոնի։