ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ում արյուն են հանձնել

ՀՊՏՀ-ում արյուն են հանձնել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօր միացավ պրոֆեսոր Ռ. Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյան հավաքագրման նախաձեռնությանը, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից: Արյունաբանական կենտրոնի արյան բանկի աշխատակիցները վաղ առավոտից ընդունում էին կամավոր դոնորներին, անհրաժեշտ բժշկական հետազոտություն կատարում, հակացուցումների բացակայության դեպքում՝ արյուն վերցնում։

Մարդասիրական ակցիայի մասնակիցների կարծիքով՝ նման նախաձեռնությունները կարևոր են անհատույց դոնորության քարոզման և մարդկային կյանքեր փրկելու տեսանկյունից։