ԳլխավորԼուր

ՀՊՏՀ բակում Աշխատանքի տոնավաճառ է

Աշխատանքի տոնավաճառ ՀՊՏՀ-ում

ՀՊՏՀ բակում վաղ առավոտից աշխույժ իրարանցում է․ Տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, հերթական անգամ անցկացնում է Աշխատանքի տոնավաճառ՝ հանդիպման հարթակ դառնալով աշխատանք փնտրողի և գործատուի համար։

ՀՊՏՀ դարպասները 11։00-ից լայնորեն բացվել են ոչ միայն պետական և մասնավոր հատվածի շուրջ 80 առաջատար գործատուների, այլ նաև ՀՊՏՀ ուսանողների, շրջանավարտների և բոլոր աշխատանք փնտրողների առջև։ Տոնավաճառի կազմակերպիչներին ու մասնակիցներին ողջունելու են եկել բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ, որոնք բուհի ղեկավարության և անձամբ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղեկցությամբ մասնակից են դառնում աշխատանքին նվիրված այս տոնին։

Աշխատանքի տոնավաճառ ՀՊՏՀ-ում

Գովազդային պաստառներով, գրավիչ ցուցանակներով ձևավորված տաղավարներում կազմակերպությունների մարքեթինգի և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներն անմիջական զրույց են վարում այցելուների հետ, ծանոթացնում թափուր հաստիքներին, դրանց համալրման վերաբերյալ տեղեկություն տրամադրում և տեղում հայտագրման հնարավորություն ստեղծում բոլոր ցանկացողների համար։

Ժամը 14։00-ին կմեկնարկի «ՀՊՏՀ‒աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողովը։

Աշխատանքի տոնավաճառ ՀՊՏՀ-ում