ԳլխավորԼուրԿրթություն

Հայտնի են ՀՊՏՀ-ի «քննական» քվեարկությունների արդյունքները

Նոյեմբերի 19-ին ՀՊՏՀ ՊՈԱԿ գիտական խորհրդի առցանց նիստում որոշում է կայացվել 2020-2021 ուսումնական տարում ժամանակավոր փոփոխություններ կատարել «Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի, առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության մեխանիզմների կազմակերպման կարգերում», տեղեկացնում են ՀՊՏՀ լրատվական ծառայությունից։

Հաշվի առնելով, որ գիտական խորհրդի` ուսանողության կողմից ընտրված անդամները դեմ են քվեարկել որոշման նախագծի 14-րդ կետին, ըստ որի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա կրթաձևերում 2020-2021 ուստարվա համար սահմանված քննությամբ ավարտվող դասընթացների թիվը մնում է անփոփոխ և հաշվի առնելով, որ որոշման 14-րդ կետն այնուամենայնիվ ոչ միարժեք է ընդունվել ՀՊՏՀ ուսանողների կողմից, նոյեմբերի 24-ին և նոյեմբերի 28-ին նշյալ հարցը moodle.asue.am հարթակում դրվել է քվեարկության։

Քվեարկությանը մասնակցել են բակալավրիատի 2936 ուսանողներ (սահմանված նվազագույնը 1300 ուսանողի մասնակցության պայմանում)։ Մագիստրատուրայի ուսանողներիից այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 434 ուսանողներ (սահմանված նվազագույնը 385 ուսանողի մասնակցության պայմանում)։ Այսինքն` կարող ենք արձանագրել, որ մագիստրոսների հարցումը նույնպես կայացել է։

Քվեարկությանը մասնակցած բակալավրիատի ուսանողների շուրջ 96%-ը նախապատվությունը տվել է 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակում 2 քննությամբ ավարտվող դասընթաց թողնելու տարբերակին։

Քվեարկությանը մասնակցած մագիստրատուրայի ուսանողների շուրջ 97%-ը նախապատվությունը տվել է 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակում 3 քննությամբ ավարտվող դասընթաց թողնելու տարբերակին։

Հաշվի առնելով ուսանողների քվեարկության արդյունքները՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ին կկազմակերպվի գիտական խորհրդի նիստ` հարցը քննարկելու և քննությամբ ավարտվող դասընթացների ցանկը հաստատելու օրակարգով:

Comment here