Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ 2021-2022 ուս. տարում Կիլի համալսարանում սովորելու համար /Մեծ Բրիտանիա/:
Ֆինանսավորում.
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Ուսանողներին տրամադրվում է ամսական 900 եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 530 եվրո ճանապարհածախսը հոգալու համար:
Իրավասության չափանիշերը.
Դիմողը՝
– պետք է լինի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմություն կամ հասարակագիտության մասնագիտության բակալավրի 3-րդ կուրսի կամ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող կամ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթեմատիկա կամ ինֆորմատիկա մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող կամ մաթեմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի կամ ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ/հայցորդ
– պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց լրացնել դիմումը անցնելով հետևյալ հղումով։
Առցանց դիմումին անհրաժեշտ է կցել`
– առաջադիմության մասին տեղեկանքը /ՄՈԳ/
– Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է:
Հայտարարության վերջնաժամկետի ավարտից հետո միջազգային համագործակցության բաժինը կկապվի ձեզ հետ /հեռախոսով կամ էլեկտրոնային նամակի միջոցով/ տեղեկացնելով մրցույթի անցկացման օրը և ժամը:
Մրցույթը հաղթահարած ուսանողների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ուղարկվում է ընդունող համալսարան: Վերջնական ընտրությունը կատարվելու է ընդունող համալսարանում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ interdep@aspu.am:
*B2 – այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին:
Comment here
You must be logged in to post a comment.