ԳլխավորԼուր

ԱՆ-ն մշակում է ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար պատվաստման կամ թեստավորման պարտադիր պահանջի նախագիծ

Դիմակով անցորդներ Երեւանում՝ կորոնավիրուսի համավարակի օրերին

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ՝ առաջարկելով ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար ևս կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել: Այս մասին «Ազատության» եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին:

«Դիտարկում ենք այլ երկրների փորձը, օրինակ, ժամանցի վայրեր, համերգասրահներ, ռեստորաններ այցելելու համար ևս մտցնել նման պահանջ (պատվաստման կամ թեստավորման պահանջ-խմբ.)»,-ասել է Ավանեսյանը:

Նախարարությունը հիմա աշխատում է դրա վրա: «Հավաքագրում ենք փորձը, թե կարգավորման մեխանիզմներն ինչպես պետք է լինեն և երկու շաբաթվա ընթացքում արդեն նախնական նախագիծը կունենանք»,-ասաց նախարարը:

Comment here