ԳլխավորԼուր

«Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն կհանձնի 4979 մարդ

Հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության 26 քննական կենտրոններում «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն է հանձնելու 4979 մարդ, տեղեկացնում է Գնահատման ու թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Մարզերում դիմորդների թիվը 3206 է, մայրաքաղաքում 1773 է:

Քննական կենտրոններից 13-ը Երևանում են, իսկ 23-ը՝ մարզերում։

Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական դպրոց, ՀԱ Բ2 թաղամաս; թիվ 190 ավագ դ., ՀԱ Բ2 թաղամաս; թիվ 118 ավագ դ., Աջափնյակ, Արզումանյան փողոց 8; թիվ 155 հիմնական, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք; թիվ 168 հիմնական դպրոց , Աջափնյակ, Բաշինջաղյան 1-ին նրբանցք; թիվ 14 հիմնական դպրոց, Երվանդ Քոչարի 12/1; թիվ 29 ավագ դպրոց, Սարյան 23; թիվ 170 ավագ դ., Ավան, Թումանյան 3; թիվ 200 հիմնական դ., Դավիթաշեն, Տ. Պետրոսյան փողոց; թիվ 189 ավագ դ., Դավիթաշեն, Տ. Պետրոսյան փողոց; թիվ 62 ավագ դպրոց, Նոր Նորք, 1-ին զանգված, Նանսենի 6; թիվ 88 հիմնական դպրոց, Նոր Նորք, 7-րդ զանգված, Կարախանյան 11; թիվ 135 հիմնական դ., Նոր Նորք, Մոլդովական 35, 160 հոգի:

Միասնական քննության հաջորդ օրը հունիսի 22-ն է («Հայոց պատմություն», «Ֆիզիկա»)։

Comment here