ԳլխավորԼուր

«Մաթեմատիկա»-ի քննության նախնական արդյունքները

Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. փետրվարի 4-ին դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Մաթեմատիկա»

Հայտագրվել է 2949, մասնակցել է 2884 դիմորդ (2022-ին՝ 5296)

Միջին միավորն է 10,46 (2022-ին՝ 11,04)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 792 մարդ կամ 27,5 տոկոս (2022-ին՝ 1068 կամ 20,2 տոկոս)

18-20 միավոր են ստացել 215 մարդ կամ 7,5 տոկոս (2022-ին՝ 319 կամ 6 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 94, 19-19.75՝ 93, 20՝ 28 դիմորդ։

Գնահատականները հրապարակվում են քննության 5-րդ օրը՝ փետրվարի 8-ին: Բողոքարկման համար դիմումներն ընդունվելու են հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը, առավոտյան 10-ից մինչև երեկոյան 17-ը:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։

Հաջորդ ու առաջին փուլի վերջին քննական օրը փետրվարի 12-ն է։ Այդ օրը նախատեսված է քննություն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։