ԳլխավորԼուր

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Գազ, գազօջախ

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան Արցախ միակ գազատար խողովակը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։

Հիշեցնենք, որ այն մասնակի վերականգնվել էր երեկ՝ փետրվարի 7-ին։

Մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։ Այն կրկին վերականգնվել էր հունվարի 29-ի առավոտյան, դադարեցվել՝ փետրվարի 6-ին։

2023-ի հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է  Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները։ Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։