ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Հայտնի են ՀՊՄՀ-ի բակալավրիատի տեղերը և վարձաչափերը

Հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)

Հայտնի են Հայկական պետական մանկավարժական համալսարանի՝ 2023/2024 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով ընդունելության անվճար և վճարովի տեղերը և վարձաչափերը։

2023/2024 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության քննությունների հայտագրման երկրորդ և մասնագիտության հայտագրման առաջին փուլի դիմում հայտերը կընդունվեն ապրիլի 15-ից մայիսի 10-ը առցանց՝ ԳԹԿ-ի www.dimord.am կայքում։

Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի համաձայն: