Հուլիսի 16-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 91-րդ անգամ ճանապարհեց իր շրջանավարտներին։
Միջոցառմանը ներկա են եղել և շրջանավարտներին շնորհավորել են կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանը:
Տոնական երեկոյի երաժշտական մասն ապահովել է «Ռեինկարնացիա» (Reincarnation Orchestra) խումբը։