ԳլխավորԼուր

i-Portunus ճամփորդական դրամաշնորհ՝ արվեստագետների համար

Մեկնարկել է «Ստեղծագործ Եվրոպա» մշակույթի աջակցության ծրագրի՝ i-Portunus արվեստագետների ճամփորդական դրամաշնորհի մասնակցության հայտերի ընդունումը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

i-Portunus-ի շրջանակում արվեստագետներին և մշակութային գործիչներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ հոգալու «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներում միջազգային նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ ճամփորդության և կեցության կամ վիրտուալ մասնակցության ծախսերը:

Ծրագրի ընթացիկ հայտերի թիրախային ոլորտներն են`

Հայտ 1

Երաժշտություն՝ կոմպոզիտորներ, երաժիշտներ, երգիչներ (նախընտրելի է ներկայացնել դասական երաժշտության, ջազի և ավանդական երաժշտության ժանրերը):
Գրական թարգմանություն՝ գեղարվեստական գրականության թարգմանիչներ:

Հայտ 2

Ճարտարապետություն` ոլորտի մասնագետներ։

Ճամփորդության պայմաններն են`

• Ճամփորդության տևողությունը՝ 7-60 օր,
• Մեկնումը՝

Հայտ 1` 2021 թ․ հունիսի 1-ից նոյեմբերի 30,
Հայտ 2` 2021 թ․ հունիսի 16-ից նոյեմբերի 30,

• Դրամաշնորհով կարելի է ճամփորդել միայն դեպի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներ (ցանկը՝ ստորև),
• Մեկ մասնակցին տրամադրվող աջակցության առավելագույն չափը՝ 3000 EUR,
Օրապահիկը որոշվում է` կախված ճամփորդության տևողությունից և այցելության երկրից. առանձնացվել է երկրների երեք խումբ՝

Խումբ 1. Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա – 80 EUR / օր,

Խումբ 2. Ավստրիա, Բելգիա, Կիպրոս, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Իսպանիա – 70 EUR / օր,

Խումբ 3. Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա, Վրաստան, Հունգարիա, Կոսովո, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Թունիս, Ուկրաինա – 60 EUR / օր,

Բազմակի ուղղություններով ճամփորդություն – 70 EUR / օր:

Ճամփորդությունը կֆինանսավորվի ստեղծագործական հստակ նպատակով՝ միջազգային համագործակցություն, ստեղծագործական արտադրության մասնակցություն, մասնագիտական զարգացում, այլ երկրում աշխատանքների ներկայացում, տեղի համայնքների հետ նախագծերի մշակում և այլն։ Ճամփորդության նպատակը պետք է լինի միայն մեկ ստեղծագործական նախագծի իրականացումը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը`

Հայտ 1` 2021 թ փետրվարի 28,
Հայտ 2` 2021 թ մարտի 14:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներն են` Ալբանիա, Հայաստան, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Կոսովո, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Թունիս, Ուկրաինա և Միացյալ Թագավորություն:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում։

Հայտ 1` Երաժշտություն և Թարգմանություն 

Հայտ 2` Ճարտարապետություն 

«Ստեղծագործ Եվրոպա» մշակույթի աջակցության ծրագիրը Հայաստանում իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ՀՀ կառավարության համագործակցությամբ։

Facebook գրառում.

https://www.facebook.com/CreativeEuropeArmenia/posts/2463695177271037

https://www.facebook.com/CreativeEuropeArmenia/posts/2485708755069679

Comment here