ԳլխավորԼուր

«Ավելորդը». կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Այսօր «Ավելորդը» թեմայով հեռավար քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարության գրահարատարակչության ոլորտի մասնագետ Արմեն Սարգսյանը նշեց, որ քննարկումների արդյունքում բոլոր ոլորտներից եղել են կրճատումներ և գումարները ուղղվել են կառավարության պահուստային ֆոնդին, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարով:

Քննարկմանը մասնակից «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր եւ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ խնդրին վերին մարմիններում տեղյակ չեն. «Ես վստահ եմ, որ վերին օղակներում խնդրին տեղյակ չեն, չնայած ես նախարարին գրել եմ, նաեւ վարչապետին եմ անձամբ պատրաստվում գրել, որովհետեւ չգիտես ինչու խնդիրներին սովորաբար անդրադառանում են լոկալ մակարդակներում:

«Ինձ օրինակ հետաքրքիր է, թե թատրոնների, թանգարանների գծով եղե՞լ են նման կրճատումներ, թե՞ միայն գրականությանը տրված փողերն են, որ կարող են հայ ազգին փրկել կրոնավիրուսից: Սա ցույց է տալիս, որ ինչպես նախկինում, հիմա էլ նախարարությունը չունի ռազմավարություն, չգիտեի՝ ուր է գնում: Կառավարության ամենամեծ պրոբլեմը այն է, որ չեն ճանաչում խնդիրները»,-ասաց Արքեմնիկ Նիկողոսյանը հավելելով.

«Ես ամաչում եմ, որ ԿԳՄՍՆ-ում այդքան փոխնախարարների մեջ չկա այն մարդը, որ հիմնավորի այսպիսի ծրագրերի կարեւորությունը, որպեսզի դրանք չկրճատվեն: Այսինքն այն մարդը, որ ներկայացնում է այս ծրագրերը, ինչը չի տիրապետում եւ չի հասկանում այս դրամաշնորհի կարեւորությունը: Ես վստահ եմ, որ եթե նորմալ հիմնավորվեր դրամաշնորհային ծրագրի շարունակականության կարեւորությունը, ապա կառավարությունը չէր մերժի այդ 14 մլն դրամը տրամադրել: Խոսքն ընդամենը 14 մլն դրամի մասին է»:

ԿԳՄՍՆ հրատարակչության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանն ասաց, որ թեեւ այս տարի ֆինանսավորում չի լինելու, սակայն ԿԳՄՍՆ-ն չի մերժելու այս տարվա  որեւէ հայտ. «Դրանք նախատեսելու ենք իրականացնել 2021-ի սկզբին: Նախարարությունը դա ներառել է 2021 թվականի բյուջետային հայտում. կարծում եմ, որ ծրագիրը կմնա 2021 թվականին»:

Comment here