ԳլխավորԼուր

Տրանսպորտային միջոցների տեխզննության անցկացման պարբերականությունը կփոխվի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության ներկայացրած օրինագծով առաջարկվում էր փոխել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը:

Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով վերահսկողությունը կիրականացվի էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն:

Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:

Փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Առաջին տեխնիկական զննությունը կանցկացվի թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարվա գործածություն ունեցողներից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ:

Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարվա գործածություն ունեցող տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ:

Comment here