ԳիտությունԳլխավորԼուր

Լոնդոնի արքայական քոլեջի գիտնականները մարդկային ամբողջական ատամ են աճեցրել

Ատամ, ատամներ

Լոնդոնի արքայական քոլեջի գիտնականները պատմության մեջ առաջին անգամ լաբորատոր պայմաններում աճեցրել են մարդկային ամբողջական ատամ, հայտնում է Telegraph-ը։

Հետազոտության հաջողության բանալին նոր կենսաբանական նյութն է, որը լիովին նմանակում է ատամի զարգացման բնական միջավայրը և խթանում է բջիջների միջև ազդանշանների փոխանակումը, ինչի արդյունքում սկսվում է ատամի ձևավորման գործընթացը։

Այս տեխնոլոգիան հեղափոխական է համարվում․ աճեցված ատամները պատրաստվում են հենց հիվանդի սեփական բջիջներից և կարող են տեղադրվել ծնոտի մեջ նույնիսկ զարգացման վաղ փուլում, որտեղ շարունակում են բնականոն աճել և զարգանալ՝ լրիվ կատարելով բնական ատամի բոլոր ֆունկցիաները։

Սա արմատապես տարբերվում է ավանդական իմպլանտներից և ատամնալիցքերից, որոնք չեն կարող լիարժեք փոխարինել բնական ատամի կառուցվածքն ու վերականգնողական հնարավորությունները։

Գիտնականները վստահ են, որ ապագայում այս մեթոդը կարող է ամբողջությամբ փոխարինել ատամի վերականգնման ներկայիս միջոցները և նոր էջ բացել ռեգեներատիվ ստոմատոլոգիայում։