Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային և հայրենական մեր կյանքը գտնվում է լրջագույն հիմնախնդիրերի առջև։ Այդ մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ իր խոսքի մեջ նշեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։
Նրա խոսքով` անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։
Ըստ կաթողիկոսի` մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի իրողություններն ու արշավները ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։
Կաթողիկոսի պատգամն ամբողջությամբ՝ տեսանյութում։