ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
• Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
• Քիմիական գիտություններ
• Գյուղատնտեսական գիտություններ
• Ռազմական գիտություններ
• Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն ընդունվում են 2022 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:
Մրցույթային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.
• կիրառական նշանակություն,
• ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
• գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ
• առաջարկում են միջգիտակարգային լուծումներ: