ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Մանկական Եվրատեսիլ-2022»-ում հաղթեց Ֆրանսիան

«Մանկական Եվրատեսիլ-2022»-ում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Լիսանդրոն իր «Oh Maman!» երգով (203 միավոր)։

Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը «DANCE» երգով գրավեց 2-րդ տեղը (180 միավոր)։ Երրորդ հորիզոնականը 161 միավորով զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Բիգվավան («I Believe»)։

Նշենք, որ այս տարվա մրցույթի ֆավորիտների շարքում էին Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Վրաստանի ներկայացուցիչները։

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչն անցկացվում էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթին մասնակցում էին 16 երկրների պատվիրակներ։ Մրցույթի կարգախոսն է «Պտտիր հրաշքը», իսկ խորհրդանիշը` հայկական զարդանախշերով հոլը։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2021»-ում հաղթել էր Հայաստանը ներկայացնող Մալենան։