ԳլխավորԼուր

Երևանում ավտոբուսների վարորդները բողոքում են. կանգառներում կուտակումներ են

Երևանում ավտոբուսների մի խումբ վարորդներ երթուղի դուրս չեն եկել։ Վարորդների բողոքի պատճառը մետաղադրամ ընդունող նոր սարքերն են, որոնց միջոցով պետք է կատարվի ուղեվարձի վճարումը։

Նշենք, որ կանգառներում մարդկանց մեծ կուտակումներ են առաջացել՝ մասնավորապես՝ Քանաքեռ-Զեյթունում ու Նորքի զանգվածներում։ Տրանսպորտի բացակայությունն անմիջապես ազդել է տաքսիների նվազագույն ուղեվարձերի վրա։

Տեղեկացնենք, որ Երևանում դեկտեմբերի 12-ին նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն է դուրս եկել երթուղի: Դրանք կսպասարկեն Երևանի 3, 20, 97, 99 ավտոբուսային երթուղիները։