ԳլխավորԼուր

Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Հունաստանի դեսպանությունը։

Շատրվանները հայկական դրոշի գույներով են լուսավորվել դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ։

Ավելի վաղ հայոց եռագույնով էին «ներկվել» Կրետե կղզու Խանիա քաղաքի հայտնի փարոսը և հյուսիսարևելյան Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը։

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: