ԳլխավորԼուր

Հունաստանի բժիշկները հանրահավաքից հեռացրել են այն ցրել փորձող ոստիկաններին

Հունաստանի բժիշկներն ու հիվանդանոցների այլ աշխատակիցները Առողջության համաշխարհային օրը բողոքի ակցիաներ են անցկացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հունական Mega հեռուստաընկերությանը։

Բուժաշխատողները Պետական հիվանդանոցների աշխատակիցների համահունաստանյան միության կոչով այսօր առավոտյան ոչ մեծ հանրահավաքներ ու ժողովներ են անցկացրել՝ պահանջելով ամբողջովին ապահովել անհատական պաշտպանական միջոցներով, բժշկական նյութերով, ավելացնել բուժքույրերի եւ այլ աշխատակիցների թիվը, փոխել հիվանդ բժիշկների կարանտինային ժամկետը, որը 7 օր է ՝ ի տարբերություն մյուս քաղաքացիների 14-օրյա ժամկետի։

Աթենքի կենտրոնում գտնվող «Էվանգելիզիմոս» հիվանդանոցի հանրահավաքը փորձել են ցրել մոտ 15 ոստիկաններ, քանի որ խախտվել է 10-ից ոչ ավելի մարդկանց հավաքվելու արգելքը, սակայն բուժաշխատողները սուլոցներով հեռացրել են նրանց հանրահավաքի վայրից։

Comment here