ԳլխավորԼուր

Ստեփանավանում ԲԿ կադ­րե­րի տե­սուչը հափշտակել է բուժաշխատողների վերապատրաստման դասընթացների գումարը  

Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության կադրերի բաժնի տեսուչի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ բժշկական կենտրոնի աշխատակցուհին, 2013 թվա­կա­նի նո­յեմ­բե­րից 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­ր­ ըն­կած ժամանա­կա­հատ­վա­ծում զբաղեցնե­լով «Ս­տե­փա­նա­վա­նի բժշկա­կան կենտ­րոն» ՓԲԸ-ի ստացիո­նար ծա­ռա­յութ­յան կադ­րե­րի տե­սուչի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն բժշկական կենտրոնի 46 բուժաշխատողներից որպես նրանց՝ Երևանի պետական բժշկական հա­մալսարանում անցկացվելիք կատարելագործման (վերապատրաստման) դասընթացների համար հավաքված խոշոր չափերով՝ ընդհանուր 2.340.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ վերջինս 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում, բժշկական կենտրոնի տնօրենից հանձ­նա­րա­րութ­յուն է ստացել կազ­մա­կեր­պել հաս­տա­տութ­յան բու­ժաշ­խա­տող­նե­րի՝ «Եր­ևա­նի Մ­խի­թար Հե­րա­ցու ան­վան պետա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րան» հիմ­նադ­րա­մի կող­մից վճա­րո­վի հի­մունք­նե­րով անց­կաց­վե­լիք մաս­նա­գի­տա­կան կա­տա­րե­լա­գործ­ման դա­սըն­թաց­նե­րին ման­կա­բույժ­նե­րի և բուժ­քույ­րե­րի մաս­նակ­ցութ­յու­նը։

Վեր­ջին­նե­րիս հետ անձ­նա­կան փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րով ու վստա­հութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված՝ 2020 թվա­կա­նի հուլի­սից օ­գոս­տո­ս­ ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում նա յուրաքանչյուր ման­կա­բույժից 60.000-ա­կան, իսկ յուրաքանչյուր բուժ­ք­րոջից՝ 50.000-ա­կան ՀՀ դրա­մ է հավաքագրել, որը, սակայն, չի փո­խան­ցել «Եր­ևա­նի Մ­խի­թար Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րան» հիմ­նադ­րամի բանկային հաշվեհամարին և հափշ­տա­կել է։ Այդ պատ­ճա­ռով կա­տա­րե­լա­գործ­ման դա­սըն­թաց­նե­րը տե­ղի չեն ու­նե­ցել, և բուժաշխատողներին պատճառվել է ընդ­հա­նուր խո­շոր չա­փե­րով՝ 2.340.000 ՀՀ դրա­մ վնաս:

Ձեռք բերված փաստերի հիման վրա բուժկենտրոնի հիշյալ աշխատակցին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը: Պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասնակի վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին: