ԳլխավորԼուր

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների հայտերի ընտրության մրցույթ

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» պահանջներին համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան ուսումնական տարածք, որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ), մշակված վերապատրաստման ծրագիր` ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հարցաշարին համապատասխան, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրից բխող տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան, վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ և այլն:

Մրցույթին մասնակցելու համար ներկայացվող պահանջներին բավարարող կազմակերպություններն անհրաժեշտ փաստաթղթերը 2021 թվականի մայիսի 3-ից մինչև մայիսի 18–ը ներառյալ կարող են ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին (secretariat@escs.am) կամ ներկայացնել հանրակրթության վարչություն (հասցեն՝ Երևան, Վ. Սարգսյան 3, 5-րդ հարկ, 501 սենյակ), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9։30-ից մինչև 12։30-ը:

Comment here