ԳլխավորԼուր

«Մանկական գրքի փառատոն»` Երևանի Անգլիական այգում

«Զանգակ» գրատունը հունիսի 1-3-ը Երևանի Անգլիական այգում կազմակերպում է «Մանկական գրքի փառատոն», հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մանկական գրքի փառատոնը տևելու է երեք օր. կազմակերպիչները պատրաստել են հագեցած ծրագիր: Փառատոնի շրջանակում իրականացվելու են կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր, մանկական և մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, երեխաների զարգացմանը նպաստող դասախոսություններ ու զրույցներ, խաղեր և ֆիլմերի ցուցադրություններ, հեքիաթի ժամեր ու վարպետության դասեր, ինչպես նաև թատերական ներկայացումներ:

Փառատոնի ընթացքում նախատեսվում է նաև գրքերի ցուցադրություն-վաճառք և «Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթի ամփոփում: